հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Արցախում բացվել է Լեւոն Հայրապետյանի կիսանդրին. ներկա է եղել Բակո Սահակյանը

Արցախում բացվել է Լեւոն Հայրապետյանի կիսանդրին. ներկա է եղել Բակո Սահակյանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին Ստեփանակերտում մասնակցել է բարերար Լեւոն Հայրապետյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը կարեւորել է ազգի նվիրյալների հիշատակի հավերժացումը, օրինակելի համարել Լեւոն Հայրապետյանի մասնակցությունն Արցախի զարգացման ու զորացման գործում՝ ընդգծելով, որ նա միշտ կմնա արցախցիների հիշողության մեջ:

Արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք, Լեւոն Հայրապետյանի հարազատները, հասարակության ներկայացուցիչներ:

  • Կիսվել: