չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Արցախում առաջիկա օրերին հացի արտադրանքի ծավալները կկրճատվեն

Արցախում առաջիկա օրերին հացի արտադրանքի ծավալները կկրճատվեն

Արցախում առաջիկա օրերին հացի արտադրանքի ծավալները կկրճատվեն։Այս մասին հատնում է Այս մասին հատնում է Այցախի տեղեկատվական շտաբը։

«Հարգելի՛ հայրենակիցներ, Նկատի ունենալով, որ վերջին շրջանում հացի պահանջարկը զգալիորեն ավելացել է, ալրաղացները ալյուր արտադրում են հնձվող ցորենից, իսկ տեղումների պատճառով ցորենի բարձր խոնավությամբ պայմանավորված ալյուրի արտադրման գործընթացը ընթանում է դանդաղ ու զուգորդվում է չորացման հավելյալ աշխատանքներով՝ այդ պատճառով առաջիկա երկու-երեք օրերին որոշակիորեն կրճատվելու է հացի արտադրանքի ծավալը:

Շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր հաց չի լինելու, իրականությանը չեն համապատասխանում: Խնդրում ենք հատկապես այս օրերին հացի գնումները կատարել չափավոր, որպեսզի նվազագույն չափով ապահովվելու հնարավորություն ունենան բոլորը»:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: