երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
«Արցախն ապրեցնելը ողջ հայության առաքելությունն է». Ասկերանում Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ներկայացում կցուցադրվի

«Արցախն ապրեցնելը ողջ հայության առաքելությունն է». Ասկերանում Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ներկայացում կցուցադրվի

Այսօր՝ օգոստոսի 21-ին՝ ժամը 18:30-ին,  Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում կկայանա հայտնի արտիստ Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ներկայացում՝ «100 տուն Արցախում» նախագծի շրջանակներում։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «100 տուն Արցախում» նախագծի համահիմնադիր Սամվել Մովսիսյանը:
 
«Արցախում գտնվող մեր հարգելի բարեկամներին  այսօր հրավիրում ենք  Դահրավ գյուղում մասնակցելու հայտնի արտիստի ներկայացմանը։ Միջոցառման մուտքն անվճար է և բաց  բոլոր մասնակիցների համար։ Նմանատիպ տարբեր զարգացման ծրագրերը շարունակական կլինեն, քանի որ Արցախն ապրեցնելը ողջ հայության առաքելությունն է», - նշեց  Ս. Մովսիսյանը:

  • Կիսվել: