հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախին տրամադրվող ռազմական օգնությունը պետք է նոր մակարդակի հասցնել. Աղաջանյան

Արցախին տրամադրվող ռազմական օգնությունը պետք է նոր մակարդակի հասցնել. Աղաջանյան

Հայաստանի կողմից Արցախին տրամադրվող ռազմական օգնությունը պետք է նոր մակարդակի հասցնել: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Էդուարդ Աղաջանյանը:

«Վերջին շրջանում Արցախին ավելի շատ ֆինանսական օգնություն է ցուցաբերվել, քան Հայաստանի անկախության ողջ ընթացքում, եւ այդ միտումը կշարունակվի: Արցախը Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքն է: Սա նշանակում է, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հիմնականում զբաղվելու է Արցախի հարցերով», - նշեց Աղաջանյանը:

  • Կիսվել: