երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախից տեղահանված 41 բուժառու շարունակում է բուժում ստանալ ՀՀ բուժհաստատություններում․ 14 հիվանդ՝ արտերկրում

Արցախից տեղահանված 41 բուժառու շարունակում է բուժում ստանալ ՀՀ բուժհաստատություններում․ 14 հիվանդ՝ արտերկրում

 ՀՀ տարբեր բուժհաստատություններում այս պահի դրությամբ շարունակում է բուժում ստանալ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 41 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը ծանր է։ Տեղեկությունը կառավարության ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։
«20 բուժառու շարունակում է ցերեկային ժամերին ստացիոնար բուժում ստանալ։ Տարբեր երկրներում բուժում ստացող 20 անձանցից 6-ը ՀՀ են վերադարձել»,-ասաց նա։
Նրա խոսքով` 14 հիվանդ շարունակում են բուժումը Ֆրանսիայում, Բելգիայում, Իսպանիայում, Բուլղարիայում և ԱՄՆ-ում։

  • Կիսվել: