երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախից Երևան ուղևորվող վթարված ավտոբուսի 5 վիրավոր ուղևորներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Արցախից Երևան ուղևորվող վթարված ավտոբուսի 5 վիրավոր ուղևորներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Արցախից Երևան ուղևորվող ավտոբուսներից մեկը վթարի է ենթարկվել Սյունիքի Սառնակունք գյուղի մոտ։ Առողջապահության նախարարությունից հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ կա 5 վիրավոր։

Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում, ուժեղ արյունահոսություն է առկա:

«Առողջապահության նախարարությունը կազմակերպել է, որ «Էրեբունի» ԲԿ-ից երկու վիրաբույժներ սանավիացիայով մեկնեն Սիսիան ԲԿ, որտեղ այս պահին գտնվում է վիրավորը՝ անհրաժեշտության դեպքում տեղում վիրահատական միջամտություն կատարելու համար։ Քանի որ վիրավորի մոտ ուժեղ արյունահոսություն է, հնարավոր չէ նրան այս պահին տեղափոխել Երևան»,- տեղեկացրեցին նախարարությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Քոչարյանի հանրահավաքի համար Արցախից մարդկանց բերող ավտոբուսներից մեկը վթարվել է. կա 5 վիրավոր:

  • Կիսվել: