կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արցախից բռնի տեղահանվածների նպաստները կտրամադրվեն հետադարձ ուժով

Արցախից բռնի տեղահանվածների նպաստները կտրամադրվեն հետադարձ ուժով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդեն ընդունում է երեխայի ծննդյան միանվագ ու մինչև երկու տարեկան երեխաների նպաստներիի առցանց դիմումների ընդունումը, որոնց հաստատվելու դեպքում նպաստների տրամադրումը կունենա հետադարձ ուժ։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
 
«Կհաշվարկվի հոկտեմբերի 1-ից սկսված, ու ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք կստանան մինչև դեկտեմբերի 31-ը կուտակված իրենց նպաստները»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է մայրության նպաստին, ապա դա ստանալու համար Արցախից բռնի տեղահանված անձինք պետք է դիմումը ոչ թե օնլայն լրացնեն, այլ մոտենան միասնական սոցիալական ծառայության տարածքային ստորաբաժանում, ներկայացնեն մայրության (դեկրետային) արձակուրդի փաստաթղթերը։
Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ բոլոր տեսակի նպաստները ստանալու համար ՀՀ–ում հաշվառում ունենալը պարտադիր պայման է։
Իսկ 3-րդ և ավելի երեխայի դեպքում միանվագ տրվող աջակցություն Արցախից բռնի տեղահանված անձինք կարող ստանալ միայն ՀՀ քաղաքացի դառնալուց հետո։

  • Կիսվել: