կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Արցախից բռնի տեղահանվածների բժշկական օգնությունն իրականացվելու է պետական պատվերի շրջանակներում

Արցախից բռնի տեղահանվածների բժշկական օգնությունն իրականացվելու է պետական պատվերի շրջանակներում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային, իրականացվելու է պետական պատվերի շրջանակներում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Ըստ կարիքի` անձը կարող է դիմել կեցության վայրին մոտ գտնվող առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպություն (ամբուլատորիա, պոլիկլինիկա, կանանց կոնսուլտացիա) կցագրվելու նպատակով, ինչը հիմք կդառնա սահմանված ծավալներով պետական պատվերի շրջանակներում բուժօգնությունից օգտվելու համար, ներառյալ` ամբուլատոր պայմաններում անվճար տրամադրվող դեղերը:

  • Կիսվել: