երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Արցախի թեման ընդհանրապես բացակայում է բանակցային գործընթացներում, և ոչ միայն Բրյուսելում, այլ նաև Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում․ Ռոբերտ Քոչարյան

Արցախի թեման ընդհանրապես բացակայում է բանակցային գործընթացներում, և ոչ միայն Բրյուսելում, այլ նաև Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում․ Ռոբերտ Քոչարյան

Արցախի թեման, իմ տպավորությամբ, ընդհանրապես բացակայում է բանակցային գործընթացներում, և ոչ միայն Բրյուսելում, այլ նաև Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում։ Հայաստան– Ադրբեջան կոնլֆիկտը Ղարաբաղի շուրջ էր, ես լավ չեմ պատկերացնում, թե ինչպես էր կարելի այս հարաբերությունները  կարգավորել առանց որոշակիություն և միասնական  պատեկացման Արցախի խնդրի  վերաբերյալ։ Հետևաբար, եթե այստեղ առաջընթաց կա, ապա կարելի է  եզրակցնել, որ Ղարաբաղի հարցում կա համաձայնություն լռությամբ, կամ ոչ լռությամբ։

Ասա մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այն հանգամանքը, որ Արցախի հանրապետություն, ինքնորոշում, սուվերենություն, ՀՀ պաշտոյաների բառապաշարից այս բառերն իսպառ կորել են, դա վկայում է այն մասին, որ մենք այստեղ լրջագույն խնդիր ունենք։ Որքանով ես տեղյակ եմ, Ադրբեջանը, սա իրենք էլ չեն թաքցնում, ասում է՝  Ղարաբաղի հարցը կարգավորված է, և մենք ձեզ հետ Արցախի մասին խոսելու ոչինչ չունենք։ Եվ ինչքանով ես գիտեմ, Հայաստանը չի պայքարում այդ մոտեցման դեմ, եթե այսպես շարունակվի, ապագա բանակցային գործընթացը լինելու է  հետևալ կերպ՝ Բաքու, Ստեփանակերտ, և ինչ–որ չափով Մոսկվա։  Հիմա ինչ հետևանքների կբերի այս ֆորմատը, թող փորձագետները գնահատեն։ Տպավորությունն այնպիսին է, որ Արցախի իշխանությունը ինչ–որ կերպ հարմարվել է այս իրավիճակին, իրենք  սուվերենության մասին խոսում են, բայց այլ խոսակցություններում թեման այլ է՝ Հայաստանը ձեռքերը լվացել է, և պետք է ելք գտնել, որ ժողովուրդը մնա, և դա չի լինի առանց Ադրբեջանի հետ համագործակցության»,–ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա նշեց, որ ամենամեծ վտանգն այն է, որ կարող  է սկսվել Արցախի պետական ինստիտուտների ապամոնտաժում․ «Ես կարծում եմ, որ փորձելու են գնալ նաև դրան։ Ի՞նչ ունենք, դրական այստեղ․ բոլոր հարցումներով, մեր ժողովուրդի մոտ 95 տոկոսը չի պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում, բայց դեռ չի պայքարում դրա դեմ, կամ անկեղծ չեն իրենց պատկերացումներում կամ դեռ շարունակում են հավատալ իշխանությանը»։

  • Կիսվել: