հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախի տարբեր համայնքերում բնակվող երեխաների համար անհատական պարապմունքներ կանցկացվեն. ընդունվում են հայտեր

Արցախի տարբեր համայնքերում բնակվող երեխաների համար անհատական պարապմունքներ կանցկացվեն. ընդունվում են հայտեր

«Մաթեմիկ» ՀԿ-ն նախաձեռնել է «Մաթեմիկն Արցախում» նախագիծը, որի շրջանակներում կամավոր֊մասնագետ մանկավարժները, այս կամ այն առարկայի գիտակները օնլայն ռեժիմով անհատական պարապմունքներ կանցկացնեն Արցախի տարբեր համայնքերում բնակվող երեխաների հետ։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Մաթեմիկն Արցախում» նախագծի հեղինակ Տիգրան Առուշանյանը:
 
«Նախաձեռնությանը միացել են տարբեր առարկաների 40-ից ավելի մասնագետներ՝ նվիրյալներ՝ հիմնականում հարուստ աշխատանքային փորձով։ Նրանք կամավոր սկզբունքով հավաքվում են կրթելու, հզորացնելու Արցախի մատաղ սերունդը, քանի որ արցախցին պետք է լինի գերկրթված։ Մոտ 100 արցախցի երեխաներ արդեն դիմել են նախագծին՝ մաթեմատիկա, անգլերեն, ծրագրավորում, ռուսերեն, հայոց լեզու, պատմություն, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա և այլ առարկաներից պարապմունքներին մասնակցելու համար:
 
Միայն մնում է համակարգիչների հարցը լուծենք, որ արդեն սկսենք պարապմունքները, քանի որ դիմողների մեծ մասը չունի համակարգիչներ: Մեր նպատակն է Արցախի երեխաներին այս կամ այն ուղղությամբ զարգացնելը: Քանի որ պատերազմից հետո Արցախի կրթական համակարգը վնասվել է, փորձում ենք այս կերպ վերականգնել այն», - նշեց Տ. Առուշանյանը: Արցախում ապրող երեխաներն ու պատանիները որևէ առարկայից որակյալ ու անհատական կրթություն ստանալու համար կարող են լրացնել հայտը հետևյալ հղմամբ։
 
 «Մաթեմիկն Արցախում» նախաձեռնությանը միանալ ցանկացող մասնագետները կարող են լրացնել առցանց տվյալների հավաքագրման թերթիկը հետևյալ հղմամբ։

  • Կիսվել: