կիրակի, դեկտեմբեր 10
10 / 12 / 2023
Արցախի տարածքից հայտնաբերվել է 54 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք. ԱԻՊԾ-ն ամփոփում է անցած շաբաթը

Արցախի տարածքից հայտնաբերվել է 54 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք. ԱԻՊԾ-ն ամփոփում է անցած շաբաթը

2023 թվականի սեպտեմբերի 4-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների «911» ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 473 զանգ: Կանչերից 3-ը տեխնածին, 13-ը՝ կենցաղային բնույթի են:
Նշված ժամանակահատվածում հրդեհի 1 դեպք է գրանցվել մայրաքաղաք Ստեփանակերտում: Հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն իրականացրել են բաց տարածքում բռնկված հրդեհը և այն չի տարածվել հարակից շինություններում։
Նշված ժամանակահատվածում, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը կատարել են փակված 7 դռան և 3 վերելակի բացում: ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին` վերելակներից օգտվելիս հետևել հովհարային անջատումների գրաֆիկին:

Մեկ շաբաթվա ընթացքում սակրավորները կատարել են 2 ելք: Հանրապետության տարածքից հայտնաբերվել է 54 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:

ՆԳ նախարարության բոլոր ծառայությունները Արցախի Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել շուրջօրյա կազմակերպված աշխատանք: Արցախի պաշարման պատճառով ծառայությունն իրականացվում է արտակարգ ռեժիմով: ԱԻՊԾ և ոստիկանության ծառայողները վերահսկում են հանրապետության օպերատիվ իրավիճակը՝ միաժամանակ պահպանում կայուն հասարակական կարգ ու կանոն:

  • Կիսվել: