շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Քայլեր է ձեռնարկվում Արցախի մի քանի հազարի հասնող տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ

Քայլեր է ձեռնարկվում Արցախի մի քանի հազարի հասնող տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ

Արցախի Հանրապետության քաղպաշտպանության շտաբը քայլեր է ձեռնարկում ռազմական ագրեսիայի հետևանքով ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած համայնքներից մի քանի հազարի հասնող տարհանված բնակիչներին կացության պայմաններով և սննդով ապահովելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Առաջնային օգնություն է ցուցաբերվում առավել խոցելի խմբերին և Ստեփանակերտում հանգրվանելու հնարավորություն չունեցող քաղաքացիներին:

Հարցերի և խնդիրների դեպքում խնդրում ենք մոտենալ կառավարության շենք կամ զանգահարել (047) 96 19 06 հեռախոսահամարով:

 

  • Կիսվել: