հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախի քաղաքացիների աջակցության նոր միջոցառում 

Արցախի քաղաքացիների աջակցության նոր միջոցառում 

Շրջանառության մեջ է դրվել Կառավարության որոշման նոր նախագիծ, որով նախատեսվում է ամսական 50,000 դրամ, 4 ամիս ժամկետով (սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար) ամսական դրամական օգնություն տրամադրել պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված կամ ԱՀ-ում բնակելի անշարժ գույքը կորցրած առանձին խումբ քաղաքացիներին։ Նախագիծն ընդունվելու դեպքում սեպտեմբեր ամսվա համար գումարը կվճարվի հոկտեմբերին։ Միջոցառման շահառուներն են նախկին միջոցառումների շրջանակում 300,000 դրամ կամ 250,000 դրամ աջակցություն ստացած՝ 2021թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ում կամ ԱՀ-ում գտնվող.

✅ երեխաները,

 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք,

✅ մինչև 65 տարեկան կանայք, ովքեր չեն հանդիսանա ՀՀ կամ ԱՀ կենսաթոշակառու։ Շահառուները պետք է հաշվառված լինեն բնակչության պետական ռեգիստրում։ Աջակցությունը նշանակվելու է առցանց ներկայացված դիմումի հիման վրա՝ անկանխիկ եղանակով, բանկերի միջոցով։ Դիմումները ներկայացնելու ժամկետների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի։

  • Կիսվել: