ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախի պետաշխատողները ստացել են աշխատավարձերը, բայց ոչ ամբողջական

Արցախի պետաշխատողները ստացել են աշխատավարձերը, բայց ոչ ամբողջական

ArmLur.am-ի տեղեկություններով՝ բարձրացած մեծ աղմուկից հետո երեկ Արցախի պետական աշխատողները ստացել են իրենց աշխատավարձը՝ 80-85%-ի չափով:

Տեղեկացանք, որ նրանց աշխատավարձերը վճարվել է Արցախի պետբյուջեի հաշվին, որը սառեցվել էր: Սառեցված գումարը ապասառեցրել են ու պետաշխատողների աշխատավարձերի մի մասը վճարվել է:

Հիշեցնենք, որ Արցախի պետաշխատողների աշխատավարձի հարցը մեծ աղմուկ էր բարձրացրել: Թեեւ Աամվել Շահրամանյանի հրամանագրով Արցախի պետական գերատեսչությունները մինչեւ 2024-ի հունվարի 1-ը գործում են, այսինքն՝ փաստացի մինչեւ տարեվերջ պետաշխատողները պետք է վճարվեն, սակայն, ինչպես հետո պարզվեց, նրանք անգամ սեպտեմբերի աշխատավարձերը չէին ստացել: Հայաստանի կառավարությունն էլ հայտարարել էր, թե իրենք ԱՀ պետաշխատողներին աշխատավարձ վճարելու իրավասություն չունեն:

  • Կիսվել: