չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախի պետական ծառայությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի ջրամատակարարման աշխատանքներով

Արցախի պետական ծառայությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի ջրամատակարարման աշխատանքներով

Հաշվի առնելով ջրի սակավության հետ կապված մայրաքաղաքում ստեղծված իրավիճակը, «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ հետ համատեղ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կզբաղվի ջրամատակարարման աշխատանքներով: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

Բնակչությանը ժամանակավոր ջուր մատակարարելու համար ԱԻ ծառայությունը գործի կդնի ունեցած ամբողջ հնարավորությունները, տեխնիակական ու մարդկային ռեսուրսները:

Այն բնակիչները, որոնք ապրում են բարձրահարկ շենքերում, ունեն սահմանափակ կարողություններ (տարեց, հաշմանդամ), կարող են զանգահարել 911, 047 94-09-11, 23-01, 047 94-58-71 թեժ գծի հեռախոսահամարներին:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և շահագրգիռ բոլոր կառույցներն այս պահին ձեռնարկում են բոլոր միջոցները ջրի հետ կապված խնդիրը ժամ առաջ լուծելու նպատակով:

  • Կիսվել: