հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախի պետական համալսարանում կհիմնվի սոցիալական բիզնեսի կենտրոն

Արցախի պետական համալսարանում կհիմնվի սոցիալական բիզնեսի կենտրոն

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, փոխնախարար Ռուբեն Սարգսյանը, ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի փոխնախարար Արմինե Պետրոսյանը ներկա էին ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունում Սոցիալական Ձեռնարկատիրական շաբաթի շրջանակներում անցկացվող դասընթացներին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նրանք պատասխանեցին դասընթացի մասնակիցներին հուզող հարցերին և մտքեր փոխանակեցին առաջարկությունների շուրջ:

Բնութագրությունը հասանալի չէ

ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը ողջունելի համարեց Արցախում կազմակերպված այս դասընթացը և այդ ծրագրի 2 հիմնական նպատակ առանձնացրեց:

Բնութագրությունը հասանալի չէ

«Շատ կարևոր է խթանել ձեռնարկատիրական գործունեությունը և նախաձեռնողականությունը, հատկապես՝ մասնավոր հատվածում, ինչպես նաև սոցիալական ձեռնարկատիրության մշակույթը ներդնել Արցախում, որը, բացի բուն ձեռնարկատիրական գործունեությունից, նաև բավականին մեծ սոցիալական բաղադրիչ ունի, որը մեզ համար, հատկապես հետպատերազմյան իրավիճակում, կարևոր նպատակ է, որպեսզի մեր հասարակության մոտ այդ մտածողությունն էլ ավելի ընդգծված, արտահայտված լինի», - նշեց պետնախարարը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Արցախի պետական համալսարանում հիմնելու սոցիալական բիզնեսի կենտրոն:

Բնութագրությունը հասանալի չէ

«Կլինի մի հարթակ, որտեղ ամենատարբեր կրթական նախաձեռնությունների, գործընթացների միջոցով կհիմնվեն սոցիալական տարբեր բիզնեսներ: Մենք նպատակ ունենք այդ հարթակի միջոցով Արցախում ստեղծել մոտ 1000 սոցիալական բիզնես: Ուրախությամբ պետք է ասեմ, որ Հայաստան համահայկական հիմնադրամի հետ արդեն ունենք 100 սոցիալական բիզնեսի գաղափար ֆինանսավորելու պայմանավորվածություն: Կան էլի հիմնադրամներ, որոնք պատրաստակամություն են հայտնել ապագայում ստեղծվելիք հարթակի միջոցով սոցիալական բիզնեսը խթանող ծրագրեր իրացնել Արցախում», - ասաց Ն. Մկրտչյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: