շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի պետական համակարգը երեկվանից ամբողջությամբ անցել է խնայողությունների ռեժիմի. պետնախարար

Արցախի պետական համակարգը երեկվանից ամբողջությամբ անցել է խնայողությունների ռեժիմի. պետնախարար

Արցախի պետական համակարգը երեկվանից ամբողջությամբ անցել է խնայողությունների ռեժիմի: Այդ մասին հայտարարել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի ամբողջական փակմանը, ինչի հետևանքով երեկվանից դադարեցվել են խաղաղապահ ուժերի կողմից իրականացվող հումանիտար բեռնափոխադրումները, ինչպես նաև ԿԽՄԿ-ի միջոցով հիվանդներին բուժօգնության նպատակով ՀՀ տեղափոխելու գործընթացը:

Նմանատիպ իրավիճակում Արցախի Կառավարությունը որոշակի սահմանափակումներ է մտցրել.

«Տնտեսվարող սուբյեկտներին հորդորում եմ պատասխանատվորեն վերաբերվել խանութներում մնացորդ ապրանքների իրացումն իրականացնելիս, և այն կազմակերպել ունեցած հնարավորությունների գնահատմամբ ու հավասարաչափ բաշխման սկզբունքով:

Ես այս ամենը չեմ ներկայացնում խուճապի մատնվելու համար, հատկապես վերջին շրջանում մենք համբերատար պատրաստվել ենք այսպիսի իրավիճակների, մեր գյուղացիական տնտեսությունները ունակ են որոշակիորեն մեղմելու ստեղծված խնդիրները և ապահովելու ինքնաբավության թեկուզ նվազ հնարավարություն, բայց բոլոր դեպքերում պետք է լինել կազմակերպված, հավասարակշռված և զգոն»,-ասաց պետնախարարը:

Պետնախարարը նաև տեղեկացրեց, որ այս պահից դադարեցված է ֆիզիկական անձանց վառելիքի տրամադրման գործընթացը, իսկ ծառայողական մեքենաների պարագայում հորդորեց դադարեցնել կամ նվազագույնի հասցնել վառելիքի օգտագործումը:

 

  • Կիսվել: