հինգշաբթի, սեպտեմբեր 21
21 / 9 / 2023
Արցախի ՊԲ-ն ծանր մարտեր է մղում, մի շարք հատվածներում կասեցվել է թշնամու մխրճումը. Տիգրան Աբրահամյան

Արցախի ՊԲ-ն ծանր մարտեր է մղում, մի շարք հատվածներում կասեցվել է թշնամու մխրճումը. Տիգրան Աբրահամյան

Արցախի պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում ճակատի տարբեր ուղղություններում. մի շարք հատվածներում ինտենսիվ կրակով կասեցվել է թշնամու մխրճումը: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: 

«Ռուսաստանի Դաշնությունը, ով ռազմական ներկայություն ունի Արցախում պետք է հստակ ու առարկայական գործողություններ իրականացնի` պատերազմը կանգնեցնելու և Ադրբեջանին բանակցությունների սեղան վերադարձնելու համար: ՌԴ-ն դեռ չի արձագանքել պաշտոնական Բաքվի այն պնդումներին, որ օպերացիայից առաջ տեղեկացրել են նաև ռուս խաղաղապահներին»,- գրել է Տիգրան Աբրահամյանը: 

  • Կիսվել: