Մասնագիտական օրվա կապակցությամբ Արցախում ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են
Ծառայողական պարտականությունները և առաջադրանքները բարձր պատասխանատվությամբ կատարելու, ԱԻ պետական ծառայության հետ մշտական համագործակցության համար, ինչպես նաև ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ, նոյեմբերի 30-ին ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանը ոստիկանության համակարգի մի խումբ ծառայողների պարգևատրել է մեդալներով ու թանկարժեք նվերներով:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Մ.Արզումանյանը շնորհավորել է ոստիկանության համակարգի բոլոր ծառայողներին, նշելով, որ ոստիկանության գործունեությունը լայն ընդգրկում ունի՝ սկսած օրենքի կիրառումից, վերջացրած հասարակական կարգի պահպանությունից և քաղաքացու նկատմամբ ուշադրությունից:

ԱԻՊԾ տնօրենը գործընկերներին մաղթել է առողջություն և անփորձանք ծառայություն: