չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախի ներկա ու նախկին նախագահները մասնակցել են Ստեփանակերտում հիշատակի երթի արարողությանը

Արցախի ներկա ու նախկին նախագահները մասնակցել են Ստեփանակերտում հիշատակի երթի արարողությանը

Հանրապետության հռչակման օրվա առթիվ այսօր՝ սեպտեմբերի 2-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, պաշտոնատար անձինք, քաղաքացիներ քայլերթով շարժվել են դեպի Քաղաքային պանթեոն-հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և ծաղկեպսակներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար նահատակված հայորդիների հիշատակին կանգնեցված հուշակոթողին։ 

Քայլերթի ժամանակ հնչել է Արցախի Հանրապետության օրհներգը։

Տեր Անդրեաս քահանա Թավադյանի ձեռամբ  կատարվել է հոգեհանգստյան կարգ:

Ներկայացվել է ՀԱԵ թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքը։

«Ժողովրդի մեջ կա մտայնություն, որ այս 30 տարիների մեջ ոչնչի չհասանք, բայց պետք է ասեմ, որ այդպես չէ։ 1992 թվականի սեպտեմբերի 2-ը ազգային զարթոնք է խորհրդանշում։  Այսօր էլ ժամանակները շատ ծանր են։ Մեզ համար շատ կարևոր է ներքին և համահայկական կայունության ապահովումը, իսկ համահայկական կայունությունը համահայկական միասնությունն է։ Ես ուզում եմ նախ մեր ժողովրդին շնորհավորել, իսկ այնուհետև ցանկանալ, որ բոլորիս մոտ լինի այն գիտակցումը, որ ներքին կայունությունը շատ կարևոր է, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակներին»,-մեզ հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։

  • Կիսվել: