երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արցախի նախագահը մարտակոչ է հնչեցրել. Հովհաննիսյանն անդրադարձավ Հարությունյանի ուղերձին

Արցախի նախագահը մարտակոչ է հնչեցրել. Հովհաննիսյանն անդրադարձավ Հարությունյանի ուղերձին

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցում անդրադարձավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հայտարարությանն այն մասին, թե թշնամին գտնվում է Շուշիից մոտ 5 կիլոմետր հեռավորության վրա:

ՊՆ ներկայացուցիչը մեկնաբանեց, որ խոսքը դիվերսիոն խմբերի մասին է, որոնք Սղնախ գյուղի մոտակայքում են, հեռավորությունն էլ ավելի հստակ՝ 7 կմ:

Հովհաննիսյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Արցախի նախագահը, ըստ էության, մարտակոչ է հնչեցրել, և դա նորմալ է։ Նման իրավիճակում երկրի ղեկավարները ամեն օր էլ կարող են մարտակոչեր հնչեցնել, որովհետև ամեն օր էլ մարտական գործողություններ ընթանում են, պատերազմը շարունակվում է։ Էլի եմ ասում՝ ինտենսիվությունը փոխվել է, մարտական գործողությունների բնույթը փոխվել է։

Հակառակորդի հիմնական խոշորածավալ կարողություններ ունեցող զորախմբի մեջքը կոտրվել է, բայց դիվերսիոն խմբերը, փոքր խմբերը մանավանդ այսպիսի տեղանքում փորձելու են այսպիսի գործողություններ իրականացնել, և գրեթե ամեն օր էլ որոշակի գործողություններ կան։ Եթե մենք չենք բարձրաձայնում այլ ուղղություններում նրանց դիվերսիոն գործողությունների փորձերի ու տապալման մասին, չի նշանակում, որ դրանք չեն կատարվում։ Ուղղությունը, որը հայտարարվել է, պարզ է՝ Շուշի գնացող գյուղերի պարագիծն է՛՛։

Նա նաև ասաց, որ հակառակորդը ահաբեկչական կազմավորումների հետ Թուրքիայի լիարժեք աջակցությամբ շարունակում է մարտը՝ այլ զինատեսակների ու զինամթերքի կիրառությամբ, սակայն ՛՛մեր խնդիրը նույնն է՝ մեր սուրբ հայրենիքի պաշտպանությունը՛՛:


  • Կիսվել: