երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը արդեն ԱԺ քննիչ հանձնաժողովում է

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը արդեն ԱԺ քննիչ հանձնաժողովում է

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից նախապես հայտնել էին, որ Արցախի Հանրապետության նախագահ  Սամվել Շահրամանյանը մասնակցելու է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ նիստը պետք է կայանար այսօր՝ նոյեմբերի 24-ին։

Շահրամանյանն արդեն ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովում է։ Նիստը անցկացվում է դռնփակ:

Նշենք նաև, որ Սամվել Շահրամանյանը 44-օրյա պատերազմի ընթացքում եղել է ռազմահայրենասիրության, երիտասադության, սպորտի և զբոսաշրջության նախարար:

 

  • Կիսվել: