երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արցախի Հանրապետության քաղաքական և քաղաքացիական ուժերի՝ միջազգային հանրությանն ուղղված կոչին արդեն միացել են 200-ից ավելի կազմակերպություններ

Արցախի Հանրապետության քաղաքական և քաղաքացիական ուժերի՝ միջազգային հանրությանն ուղղված կոչին արդեն միացել են 200-ից ավելի կազմակերպություններ

2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո ընդունված առաջին սկզբունքային ու հիմնարար փաստաթուղթը ստացել է արցախցիների լայն աջակցությունը՝ նրա տակ իրենց ստորագրություններն են դրել Արցախի բոլոր վարչական շրջանների տասնյակ գյուղական համայնքների ընտրված ղեկավարներ և հանրապետության բոլոր քաղաքների ընտրված քաղաքապետերը, այդ թվում՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետը։

Քաղաքացիական նախաձեռնությանը միացել են 8 քաղաքական կուսակցություններ, այդ թվում՝ Արցախի խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունեցող կուսակցությունը, 16 լրատվամիջոց, այդ թվում՝ «Ազատ Արցախ» հանրապետական թերթը և «Արցախի հանրային հեռուստատեսությունը», մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ հազարավոր անդամներ ունեցող այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին են «Արցախի Հանրապետության արհմիությունների ֆեդերացիան» և «Պահեստազորի սպաների միությունը»։

Նախաձեռնությունը կունենա իր տրամաբանական զարգացումը։ Արցախի Հանրապետության քաղաքական և քաղաքացիական ուժերի՝ միջազգային հանրությանն ուղղված կոչի համար ստորագրահավաքը շարունակվում է առցանց։

  • Կիսվել: