հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովը գումարել է անդրանիկ նիստը

Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովը գումարել է անդրանիկ նիստը

Այսօր՝ օգոստոսի 16-ին, տեղի է ունեցել Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը՝ հանձնաժողովի նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի գլխավորությամբ։

Որոշվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները կազմակերպել հնարավորինս հաշվի առնելով հանրային տրամադրությունները։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է համարվել ներկայացնել հոբելյանական տարեդարձի նշանավորման ոգուն համահունչ կրթամշակութային, ռազմահայրենասիրական, գիտական բնույթի ծրագրեր, որոնք կիրականացվեն միամսյակի կտրվածքով։

Նիստի մասնակիցները հանդես են եկել միջոցառումների կազմակերպման հետ կապված նկատառումներով, ծավալվել է մտքերի փոխանակություն։

  • Կիսվել: