հինգշաբթի, հունիս 20
20 / 6 / 2024
Արցախի Հանրապետական ԲԿ-ում 80 վիրավոր կա, արձանագրվել է մահվան 5 դեպք. ԱՀ ԱՆ

Արցախի Հանրապետական ԲԿ-ում 80 վիրավոր կա, արձանագրվել է մահվան 5 դեպք. ԱՀ ԱՆ

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը:

՛՛Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 80 վիրավոր, որից նախնական տվյալներով 15-ը քաղաքացիական անձիք են։ Ցավոք արձանագրվել է մահվան 5 դեպք։ Տեղեկացնում ենք, որ բժիշկների կողմից կատարվում է բոլոր հնարավոր բժշկական միջամտությունները` ծանր վիրավորների կյանքը փրկելու համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ

  • Կիսվել: