հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախի գլխավոր դատախազը հանդիպել է Մարտակերտում տուն ներխուժած ադրբեջանցուց խույս տված դեռահասների ընտանիքի հետ

Արցախի գլխավոր դատախազը հանդիպել է Մարտակերտում տուն ներխուժած ադրբեջանցուց խույս տված դեռահասների ընտանիքի հետ

Օգոստոսի 26-ին Արցախի գլխավոր դատախազն այցելել է Մարտակերտ քաղաքում արձանագրված դեպքի գլխավոր հերոսներ՝ անչափահասներ Ս.Ս.-ի և Դ.Ս.-ի ընտանիքին:

Գուրգեն Ներսիսյանը նախ շնորհակալություն է հայտնել մերօրյա հերոսներին՝ ցուցաբերած խիզախության և տարիքին անհամեմատ կազմակերպվածության ու սառնասրտության, իսկ ծնողներին՝ նման երեխաներ դաստիարակելու համար, որից հետո վերջիններիս հետ քննարկել է առարկայական մի շարք հարցեր:
 
Ինչպես երեխաները, այնպես էլ ծնողները հավաստիացրել են, որ անհանգստությունն արդեն ետևում է, և նույն ոգով շարունակում են իրենց կյանքը:

  • Կիսվել: