ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախի և Ֆրանսիայի համագործակցության վառ ապացույցը ֆրանկոֆոնիայի կենտրոնի նոր շենքի կառուցումն է. Նելլի Ավանեսյան

Արցախի և Ֆրանսիայի համագործակցության վառ ապացույցը ֆրանկոֆոնիայի կենտրոնի նոր շենքի կառուցումն է. Նելլի Ավանեսյան

«Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամը գործում է 2015 թվականից, ԱՀ Կառավարության նախաձեռնությամբ:

Հիմնադրամը հետապնդում է շատ կարևոր նպատակ, այն է՝ երկրի տարբեր ոլորտների մասնագետների վերապատրաստումը ֆրանսերեն լեզվի միջոցով, այսինքն՝ տարբեր մասնագետներ հնարավորություն ունեն սովորելու ֆրանսերեն լեզու և ստանալու մասնագիտական վերապատրաստում, կիրառելու նոր փորձ իրենց ոլորտներում:
 
Բնութագրությունը հասանալի չէ
«2016 թվականին, երբ սկսեցինք ձևավորել մեր առաջին խմբերը, առաջին կարևոր նպատակներից էր ուսուցիչների վերապատրաստումը: Աշխատել ենք նաև աշակերտների և ուսանողների հետ ու ամեն տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային տոնն ենք նշել Ստեփանակերտում՝ համագործակցելով նաև շրջանների ուսանողների և աշակերտների ու տարբեր մասնագետների հետ, ինչպես նաև Ստեփանակերտի պարի, արվեստի դպրոցների հետ», - «Արցախպրես»֊ի թղթակցի հետ զրույցում նշեց «Պոլ Էլյուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի կրթական մասով տնօրեն Նելլի Ավանեսյանը:
 
 
Նրա խոսքով՝ բազմիցս հյուրընկալել են տարբեր պատվիրակությունների Ֆրանսիայից և այդ այցելությունների ժամանակ ցույց են տվել, թե ինչ գիտեն մեր հանրությունը, մեր ուսանողներն ու աշակերտները ֆրանսիացիների լեզվի, մշակույթի և քաղաքակրթության մասին՝ զուգահեռ հայկականը ներկայացնելով հյուրերին ։
 
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ դասընթացների կազմակերպման ֆորմատը թեթևակիորեն փոխվել է՝ ավելի շատ շեշտադրվում է  մասնագիտական աշխատանքը:
 
«Եթե մինչև հիմա աշխատել ենք մի խումբ ուսանողների հետ, հիմա սկսելու ենք ավելի շատ խորացված, ինտենսիվ դասընթացներ առաջարկել միայն մասնագետներին, որոնց հետ այդ աշխատանքը, ի դեպ , մենք կատարում ենք 5 տարվա ընթացքում: Այսինքն սա շարունակական բնույթ է կրում: Սակայն աշակերտների և ուսանողների ընդունելություն չի լինելու», - ասաց Ն. Ավանեսյանը:
 
Նա ուրախությամբ ընդգծեց, որ Արցախի և Ֆրանսիայի համագործակցությունը շարունակական բնույթ է կրում: Հավելեց նաև, որ կենտրոնը շուտով կսկսի գործել նոր շենքում, որի
 
պաշտոնական բացումը նախատեսվում է աշնանը: Բայց մինչ այդ Sunrise կազմակերպությունը հունիսի 26-ից մոտ մեկ ամիս տևողությամբ միջոցառումներ է կազմակերպելու կենտրոնում, ինչը շենքի բացման մեկնարկն է ազդարարելու։

  • Կիսվել: