երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախի ԱԺ-ն աշխարհի բոլոր երկրների առաջարկել է դատապարտել Ադրբեջանի գործողությունները որակել որպես ցեղասպանություն

Արցախի ԱԺ-ն աշխարհի բոլոր երկրների առաջարկել է դատապարտել Ադրբեջանի գործողությունները որակել որպես ցեղասպանություն

Արցախի Հանրապետության նախագահի առաջարկությամբ դեկտեմբերի 9-ին գումարվել է ԱԺ արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Նախքան նիստի աշխատանքներին անցնելը՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը դեկտեմբերի 9-ի՝ ՄԱԿ-ի կողմից հաստատված ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման օրվա առիթով հրապարակել է ԱՀ ԱԺ առաջարկությունը.

«Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, աշխարհի բոլոր պետություններին և նրանց խորհրդարաններին ԱՀ Ազգային ժողովն առաջարկում է ՝ դատապարտել Ադրբեջանի ներկայիս սադրիչ գործողությունները Արցախի Հանրապետության ու նրա ժողովրդի նկատմամբ և որակել այն որպես  21-րդ դարում իրականացվող ցեղասպանություն»: 

Այնուհետև խորհրդարանը լռության րոպեով հարգել է բոլոր պետություններում ցեղասպանության ենթարկված անմեղ զոհերի հիշատակը:

Հաջորդիվ խորհրդարանն անցել է օրակարգային միակ հարցի՝ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

Նախագծին, որը նախօրեին արժանացել էր ԱԺ պաշտպանության, օրինապահպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը, 29 կողմ ձայնով ընդունվել է որպես օրենք:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: