երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախի Ազգային Ժողովը Ստեփանակերտի հրապարակում արտահերթ նիստ-հանրահավաք կգումարի` նվիրված Արցախի արժանապատիվ ու անվտանգ ապագային

Արցախի Ազգային Ժողովը Ստեփանակերտի հրապարակում արտահերթ նիստ-հանրահավաք կգումարի` նվիրված Արցախի արժանապատիվ ու անվտանգ ապագային

Արցախի Հանրապետության Խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության  արժանապատիվ ու անվտանգ ապագային, հայտնում են Արցախի ԱԺ մամուլի ծառայությունից։

Նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միաժամանակ հրավիրված մեծ հանրահավաքի առջև: Նիստից անմիջապես հետո ելույթները կշարունակվեն Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքում:

«Բոլորիդ հորդորում ենք մասնակցել հանրահավաքին՝ սեփական ճակատագիրը հայրենի հողում տնօրինելու մեր վճռականությունը միասնաբար հայտնելու նպատակով:

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, հանդիպման վայրը Վերածննդի հրապարակն է՝ 88-ի շարժման ոգով միասին մեր ձայնը բարձրացնելու...»,- ասվում է հաղորդագրությունում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: