ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արցախի Աշխարհազորի նախաձեռնությունները իրավիճակային լուծում են ներքաղաքական ամպերը ցրելու համար, սական երկարաժամկետ հեռանկարում դրանք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների․ Սամվել Բաբայան

Արցախի Աշխարհազորի նախաձեռնությունները իրավիճակային լուծում են ներքաղաքական ամպերը ցրելու համար, սական երկարաժամկետ հեռանկարում դրանք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների․ Սամվել Բաբայան

Արցախի Աշխարհազորի վերջին օրերի գործողությունները որևէ առնչություն չունեն Սամվել Բաբայանի հետ, նրանց միջև առնչություն փնտրողները սպասարկում են կոնկրետ շահեր։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունից։

«Նմանատիպ նախաձեռնությունները, որպես իրավիճակային լուծում, ներքաղաքական ամպերը ցրելու նպատակ են հետապնդում։ Այնինչ երկարաժամկետ հեռանկարում դրանք կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների»,- անդրադառնալով Աշխարհազորի գործողություններին՝ ասեցին գրասենյակից։

Նշենք, որ Արցախի Աշխարհազորը կտրուկ դեմ է հանդես եկել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հնարավոր հրաժարականին և կոչ արել բոլոր քաղաքական ուժերին և անհատներին համախմբվել նախագահի շուրջ Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար։

  • Կիսվել: