չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախի Անկախության հռչակման օրվա առթիվ կկազմակերպվի քայլարշավ դեպի Կաչաղակաբերդ

Արցախի Անկախության հռչակման օրվա առթիվ կկազմակերպվի քայլարշավ դեպի Կաչաղակաբերդ

Սեպտեմբերի 2-ին ԱՀ Անկախության հռչակման օրվա առթիվ «ՏՐՏՈՒ» արշավական ակումբը վճարովի հիմունքներով կազմակերպում է քայլարշավ Խնձրիստանից մինչև Կաչաղակաբերդ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «ՏՐՏՈՒ» արշավական ակումբի հիմնադիր, լեռնային ուղեկցորդ Արտավազդ Բոյաջյանը:
 
«Այդ օրը նշելու համար առաջարկում ենք միանալ մեզ և միասին հաղթահարել Արցախի գեղեցիկ բարձունքներից մեկը՝ Կաչաղակաբերդը։ Բարձրանալու ենք Խնձրիստան գյուղից։ Կաչաղակաբերդը գտնվում է Մարտակերտի շրջանի Պտրեցիկ և Քոլատակ գյուղերի միջև (ծովի մակերևույթից 1700մ բարձրության վրա)։ Այն հեռվից գերում է անմատչելի թվացող տեսքով։ Ժայռի վրա դեռ պահպանվում են բերդի պարիսպների մնացորդները, սակայն ավելի գրավիչ է բարձունքից բացվող տեսարանը դեպի Կուսանաց լեռներ։ Կաչաղակաբերդից իջնելու ենք Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի, որտեղից Պատարա գյուղ ենք գնալու բեռնատարով: Քայլարշավից հետո մեկնելու ենք Ստեփանակերտ: Մասնակցել կարող են 16-55 տարեկան, միջին ֆիզիկական տվյալներ ունեցող անձինք, ովքեր չունեն առողջական խնդիրներ», - նշեց Ա. Բոյաջյանը և հավելեց, որ մասնակցության հայտը անհրաժեշտ է լրացնել հետևյալ հղմամբ՝ http://shorturl.at/itCL2:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են զանգահարել 097 53 80 15 և 077 57 99 95 հեռախոսահամարներին։
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: