շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արցախցիները կարող են վերականգնել իրենց դիպլոմներն ու ավարտական վկայականները

Արցախցիները կարող են վերականգնել իրենց դիպլոմներն ու ավարտական վկայականները

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախցիները կարող են վերականգնել դիպլոմներն ու ավարտական վկայականները, եթե հնարավորություն չեն ունեցելայն իրենց հետ վերցնելու․
 
«Եթե հնարավորություն չեք ունեցել ձեզ հետ վերցնել դիպլոմներն ու ավարտական վկայականները, դրանք վերականգնելու համար
  • կարող եք այցելել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն և տեղում դիմում գրել,
  • կամ ուղարկել ձեր դիմումները ՀՀ ԿԳՄՍ նախարարության էլեկտրոնային հասցեներով` [email protected] [email protected]»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: