չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախցիներն արգելել են ռուս խաղաղապահների բեռնատարների տեղաշարժը դեպի Աղդամ

Արցախցիներն արգելել են ռուս խաղաղապահների բեռնատարների տեղաշարժը դեպի Աղդամ

Ռուս խաղաղապահների բեռնատարները երեկ փորձել են տեղաշարժվել Աղդամի ուղղությամբ, սակայն տեղի բնակիչները դա թույլ չեն տվել:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի բնակիչները երեկվանից ոստիկանության անցակետի մոտ փակել են Ասկերան-Աղդամ ճանապարհը՝ ադրբեջանական կողմի, Կարմիր մահիկի միջոցով, ուղարկած բեռի մուտքը թույլ չտալու համար։ Բնակիչները վրաններ են տեղադրել և հերթապահություն սահմանել:

Աղդամից Ստեփանակերտ գնացող ճանապարհին՝ Կարմիր մահիկի աշխատակիցների և ԼՂ-ի բնակիչների միջև ռուսական խաղաղապահները փշալարեր և բետոնապատնեշներ են տեղադրել։

  • Կիսվել: