հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Արցախցիների դեմ ատելության քարոզին զուգահեռ Արցախի մարզիկները Եվրոպայից ոսկե մեդալներ են բերել․ Արցախի ՄԻՊ

Արցախցիների դեմ ատելության քարոզին զուգահեռ Արցախի մարզիկները Եվրոպայից ոսկե մեդալներ են բերել․ Արցախի ՄԻՊ

Արցախցիների դեմ ատելության քարոզին և այս տաղտկալի իրականությանը զուգահեռ վերջին մի քանի օրվա ընթացքում շուշեցի Կարեն Սարգսյանը Հայաստան է բերել Եվրոպայի սամբոյի առաջնության ոսկին, մարտունեցի Սուրեն Ավանեսյանը՝ ազատ ոճի ըմբշամարտի Մ-17 Եվրոպայի առաջնության ոսկին, իսկ մարտունեցի Ավանես Զաքարյանը՝ սանդա ուշուի Եվրոպայի առաջնության ոսկին։ Այս մասին գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

  • Կիսվել: