հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախցին ամուր կառչած է հողին. Խնուշինակի բնակիչը տան բակում արտադրություն է սկսել

Արցախցին ամուր կառչած է հողին. Խնուշինակի բնակիչը տան բակում արտադրություն է սկսել

Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի բնակիչ Սերգեյ Օհանյանը իր ընտանիքի անդամների հետ արդեն 5-րդ տարին է, ինչ զբաղվում է չրի արտադրությամբ:

 Սերգեյ Օհանյանը գյուղից հեռանալու ցանկություն երբեք չի ունեցել ու չունի։ Նա որդիների՝ Վարուժանի ու Մերուժանի հետ մտադիր է շարունակել ու զարգացնել սկսածը:

«Չիր պատրաստելը որդիներիս գաղափարն է։ Սկզբում քիչ էինք արտադրում, հետո տարեցտարի պահանջարկը մեծանում էր, և մենք ավելացրեցինք արտադրանքի քանակը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր 1.5 հա սեփական հողատարածքում 2011թ.սեփական միջոցներով այգի հիմնեցինք։ Այգում 180 սալորի ծառ կա, որից 120֊ը՝ նորատունկ: 500 հատ կեռասի ծառ ունենք, խնձորենիները քիչ են։ Ունենք նաև մոտ 1000 ընկուզենի, 30 պնդուկի թուփ:

Տան բակում մրգի չորացման համար հատուկ հարմարանք ենք տեղադրել։ Չորացվում է բաց տարածքում, արևի ջերմությամբ. արտադրում ենք էկոլոգիապես մաքուր և օգտակար մթերք: Այս տարին բերքառատ էր։ Մեկ չորանոց ենք ձեռք բերել, որտեղ կկարողանանք անբարենպաստ եղանակներին չորացնել բերքը:

Բնութագրությունը հասանալի չէ

Վաճառում ենք Ստեփանակերտ, Մարտունի քաղաքներում, շրջանի համայնքներում: Նպատակ ունենք չիրն արտահանել Արցախից», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ս. Օհանյանը և հավելեց, որ կարիք ունեն հատուկ սառնարանի, որպեսզի ամբողջ բերքը չփչանա:

Լուսանկարները՝ «Ամարաս» պաշտոնաթերթի

  • Կիսվել: