երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Արցախցի մարզիկը դարձել է սեղանի թենիսի Հայաստանի առաջնության չեմպիոն

Արցախցի մարզիկը դարձել է սեղանի թենիսի Հայաստանի առաջնության չեմպիոն

Երեւանում փետրվարի 26-27-ը կայացած  2023 թվականի Հայաստանի սեղանի թենիսի առաջնությանն արցախցի մարզիկ Վարուժան Բաղդասարյանը անհատական մրցումներում նվաճել է  ՀՀ չեմպիոնի տիտղոսը։

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը։
 
«Զուգախաղերում էլ արցախցի մարզիկը  գրավել է 2-րդ մրցանակային  տեղը։ Նրա մարզիչն  Ալիկ Հովհաննեսովն է»,-մանրամասնել է Սպորտի վարչության պետը` շնորհավորելով   չեմպիոնին հաղթանակի առթիվ։
 
Нет описания.

  • Կիսվել: