հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Արցախցի մարզիկները Երևանում կմասնակցեն պատանեկան մարզական խաղերի

Արցախցի մարզիկները Երևանում կմասնակցեն պատանեկան մարզական խաղերի

Երևան-Ստեփանակերտ քաղաքների համագործակցության շրջանակում, Երևանի քաղաքապետարանի ծրագրով նախատեսված պատանեկան մարզական խաղերին կմասնակցեն նաև արցախցի մարզիկներ:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն, մարզական խաղերի պատվիրակության ղեկավար Էմիլս Հովհաննիսյանը:

«Մինչև 16 տարեկան շուրջ 50 մարզիկներից բաղկացած խմբով կմասնակցենք պատանեկան մարզական խաղերին: Մեկնարկը կտրվի վաղը՝ օգոստոսի 5-ին, և կտևի մինչև օգոստոսի 6-ը: Այդ ընթացքում՝ բռնցքամարտի և բասկետբոլի խաղերին կմասնակցեն աղջիկներն ու տղաները, իսկ վոլեյբոլին՝ միայն աղջիկները »,- նշեց է. Հովհաննիսյանը:

  • Կիսվել: