չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Արցախցի երիտասարդները կմասնակցեն Բյուրականում նախատեսվող սկաուտական դասընթացներին

Արցախցի երիտասարդները կմասնակցեն Բյուրականում նախատեսվող սկաուտական դասընթացներին

«Արցախի ՀՄԸՄ» հասարակական կազմակերպությունը հրավիրում է 15-ից 18 տարեկանը ներառյալ, պատանիների ու երիտասարդների՝ մասնակցելու օգոստոսի 10-15-ը Բյուրականում նախատեսվող համահայաստանյան բանակումին և սկաուտական դասընթացներին՝ սկաուտ առաջնորդներ դառնալու համար։

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց Արցախի ՀՄԸՄ վարչության գործավար Լիլիթ Հայրապետյանը:

«Հայ մարմնակրթական ընդհանուր միության Արցախի մասնաճյուղը վերսկսել է իր գործունեությունը Ստեփանակերտում և մեզ անհրաժեշտ են սկաուտ խմբապետեր, որոնք կկարողանան կազմել սկուտական ծրագիր, անց կացնել դասեր, զարգացնող խաղեր ՝ կրտսեր տարիքի երեխանների հետ, կազմակերպել՝ արշավներ և ճանաչողական այցեր: Մեզ կարող են միանալ պատասխանատու, աչալուրջ, աշխատասեր ու խանդավառ, սկաուտական մեծ ու զարմանահրաշ աշխարհը բացահայտելու ցանկություն ունեցող պատանիներ ու երիտասարդներ», - ասաց Լիլիթ Հայրապետյանը և հավելեց, որ մասնակիցների հավաքագրումը կտևի ընդամենը 4 օր:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար պետք է զանգահարել 097-12-48-54, 093-73-88-36 հեռախոսահամարներով:

  • Կիսվել: