երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախցի երեխաները կմասնակցեն «Վերածնունդ» ճամբարին. հայտագրման գործընթացը սկսված է

Արցախցի երեխաները կմասնակցեն «Վերածնունդ» ճամբարին. հայտագրման գործընթացը սկսված է

«Արալեզ» կազմակերպության անդամներն Արցախում զբաղվում են օգոստոսին Լոռու մարզում կայանալիք «Վերածնունդ» ճամբարի կազմակերպչական աշխատանքներով։

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հայտնեց «Արալեզ» կազմակերպության ղեկավար Սարօ Թաթյոսը։
 
«Հունիսի սկզբից սկսել ենք հայտագրման գործընթացը, որը կտևի մինչև ամսվա վերջ։ Մենք հանրակրթական դպրոցների հետ համագործակցում ենք, շրջում գյուղերով ու ընտրում երեխաներին։ Ճամբարային ծրագրին ընդգրկվելու են Արցախի ավելի քան 50 գյուղերի և քաղաքների 10-16 տարեկան դպրոցականներ։ Դպրոցականները անպայման անցնում են անհրաժեշտ ստուգումներ,հասկանալու համար՝ համապատասխանում են ճամբարի պայմաններին, թե՝ ոչ»,- նշել է Ս.Թաթյոսը՝ հավելելով, որ նախապատվությունը տալու են սահմանամերձ գյուղերի դպրոցականներին։
 
Ճամբարը անց է կացվելու «Գուգարք» ճամբարատեղիում, որտեղ առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի երեխաներն իրենց օրն անցկացնեն հագեցած։ «Մենք տարբեր խաղերի միջոցով երեխաներին կփոխանցենք գիտելիքներ, որոնց միջոցով նրանք կկարողանան սովորել ռոբոտաշինություն,ծրագրավորում և այլն»,- ընդգծել է ղեկավարը։

  • Կիսվել: