շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախցի դերձակը Երևանում փոքր բիզնես է սկսել

Արցախցի դերձակը Երևանում փոքր բիզնես է սկսել

Արմատներով Մարտակերտի շրջանի Նոր Սեյսուլան գյուղից՝ Արևիկը, մինչ պատերազմն աշխատանքի բերումով ապրում էր Ստեփանակերտում։

Պատերազմից հետո ընտանիքով տեղափոխվել և այսօր ապրում են Երևանում, որտեղ սկսել է իր փոքրիկ բիզնեսը:

Բնութագրությունը հասանալի չէ«2018 թվականին, ես գտնվում էի ֆիզարձակուրդում, քանի որ բալիկս արդեն մեծանում էր, որոշեցի նրա խնամքից հետ մեկտեղ զբաղվել նաև այլ աշխատանքով։ Գնեցի կարի մեքենա: Եվ քանի որ փոքր տարիքում սիրում էի կարել մայրիկիս մեքենայով , մտածեցի՝ ինչու° չփորձել նաև այս տարիքում։ Փորձելուց հետո, երբ արդեն տիրապետում էի կարի մեքենային, նախ՝ մայրիկիս համար զգեստ եմ կարել, և քանի որ մայրս այն հագնում է, կարծում եմ գործը ստացված է: Պատերազմից հետո մի քանի ամիս դադարեցրել էի կարելու գործը։ Ինձ այս աշխատանքին վերադարձրեց իմ պատվիրատուներից մեկը, ով հիմա նաև իմ սիրելի ընկերուհին է։ Մարիան օգնում էր այն կանանց, ովքեր Արցախում ունեին փոքրիկ «բիզնես» և չէին կարողանում գործը շարունակել։ Ես կապվեցի նրա հետ և ինձ շատ օգնեց։

Բնութագրությունը հասանալի չէԱշխատող մարդու համար ամենադժվարն անգործ մնալն է, հենց նորից սկսեցի աշխատել, ամեն ինչ իր տեղն ընկավ»,- նշեց Արևիկը։

Բնութագրությունը հասանալի չէԽոսելով առաջին պատվերից՝ մեր զրուցակիցն անկեղծանում է. «Առաջին պատվերն ամուսնուս աշխատավայրից էր, երբ բալիկիս իմ կարած գլխարկով տարել էի այնտեղ, նրա գործընկերը տեսավ գլխարկն ու իր բալիկի համար էլ պատվիրեց։ Այդպես սկսվեց իմ գործը։ Այժմ կարում եմ մկրտության շապիկներ, պատրաստում՝ մկրտության համար անհրաժեշտ պարագաներ, աքսեսուարներ, գլխազարդեր, գլխարկներ, մանկական ոճային հագուստ։ Փորձում եմ ոչ մի պատվեր անկատար չթողնել»,- ընդգծել է մեր զրուցակիցը։

Բնութագրությունը հասանալի չէ Մեր զրուցակցի խոսքով՝ տան ֆինանսական ծախսերը ամուսինն է հոգում, իսկ իր վաստակած գումարը պահում են իրենց բարի նպատակներն իրագործելու համար։

  • Կիսվել: