չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
 Արցախահայերին օգնելու համար Խաչանովը և Ռուբլևը բարեգործական հանդիպում են անցկացրել Լոս Անջելեսում

Արցախահայերին օգնելու համար Խաչանովը և Ռուբլևը բարեգործական հանդիպում են անցկացրել Լոս Անջելեսում

Ռուսաստանցի թենիսիստներ Կարեն Խաչանովն ու Անդրեյ Ռուբլյովը բարեգործական հանդիպում են անցկացրել Լոս Անջելեսում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար:
 
Ինչպես տեղեկացնում է թե Armenian Report ամերիկյան-հայկական պարբերականը, հանդիպումը տեղի է ունեցել UCLA թենիսի համալիրում (Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարան), իսկ կազմակերպիչն է եղել Գլենդելի սիրողական մարզական ակումբը՝ Homenetmen Glendale Ararat-ը:
 
Խաղից առաջ Խաչանովն ու Ռուբլյովը միացել են սկաուտներին, որոնք ԱՄՆ-ի և Կալիֆոռնիա նահանգի դրոշների հետ միասին խաղադաշտով տարել են Հայաստանի և Արցախի դրոշները:
Հավելենք, որ ռուս առաջատար թենիսիստներին, իրենց իսկ խոսքով, միավորում է երկարամյա բարեկամությունը: Դա երևում էր նաև նրանից, թե ինչպես էին թենիսիստները կատակում խաղի ժամանակ։
 
 
Դժվարին պայքարում Կարենը հաղթել է 6:3, 4:6, 10:8, սակայն իսկական հաղթանակ է դարձել ավելի քան 100 հազար դոլարը, որը հավաքվել է՝ ի աջակցություն արցախցի փախստականների ընտանիքների։

  • Կիսվել: