կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախ վերադարձը մեր օրակարգում է, այդ հարցում հետաքրքրված են Եվրոպան, ԱՄՆ-ը, ՌԴ-ն, կարծում եմ նաև Ադրբեջանը․ Շահրամանյան

Արցախ վերադարձը մեր օրակարգում է, այդ հարցում հետաքրքրված են Եվրոպան, ԱՄՆ-ը, ՌԴ-ն, կարծում եմ նաև Ադրբեջանը․ Շահրամանյան

Հաջորդ քայլը կլինեն այն հարցերը, որոնք թույլ կտան ամրագրել մեր քաղաքացիների վերադարձը Արցախ։

Այս մասին այսօր Արցախի հանրային հեռուստատեսության հարցազրույցում ասել է ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը․

 «Դա մեր օրակարգային հարցերից է ու պետք է սկսենք քննարկումներ ու ճանապարհների որոնումներ այդ հարցի լուծման համար։ Իսկ թե ինչ կարգավիճակով Արցախ պետք է վերադառնանք, դա քննարկումների բանակցությունների հարց է։

Բնակչության վերադարձի հարցում հետաքրքրված են տարբեր կենտրոններ՝ եվրոպական, ամերիկյան, ռուսական։ Դրանում շահագրգռված է, ինձ թվում է, նաև Ադրբեջանը։ Քանի որ միջազգային հանրությունից մեղադրանքներ են հնչում, որ իրենք նպաստել են մեր բնակչության բռնի տեղահանմանը»,-նշել է ԱՀ նախագահը։

  • Կիսվել: