չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանը Պերմում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Արայիկ Հարությունյանը Պերմում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից հայտնում եմ խորին ցավակցությունը սեպտեմբերի 20-ին Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով կան անմեղ զոհեր և վիրավորներ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
 
«Ցավալի է արձանագրել, որ խաղաղ պայմաններում անգամ շարունակվում է կոպտորեն և անդառնալիորեն խաթարվել մարդու ապրելու բնական իրավունքը:
 
Կրկին հայտնում եմ իմ ցավակցությունները Ձեզ, ՌԴ ժողովրդին և զոհերի հարազատներին:
 
Խորին հարգանքով ՝
 
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան»։

  • Կիսվել: