կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանը պատասխանել է Ալիևի հոխորտանքներին

Արայիկ Հարությունյանը պատասխանել է Ալիևի հոխորտանքներին

Արցախի նախկին վարչապետ, "Ազատ Հայրենիք" կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը անդրադարձել է Իլհամ Ալիևի "Վակդայ" ակումբում հնչեցրած հոխորտանքներին։

Իր ֆեյսբուքյան էջում Հարությունյանը մասնավորապես նշել է․ "Միջազգային համաժողովում Ալիևը հոխորտում է, որ Արցախի ժողովուրդ գոյություն չունի։

Որպես Արցախի առաջատար քաղաքական ուժի ղեկավար՝ հայտարարում եմ, որ մեր հարևան արհեստական պետության ազգաբնակչության ինքնահռչակ «առաջնորդի» գոյության փաստը Արցախի ժողովուրդը վաղուց է մերժել:

Այո՛, Անկախ Արցախի հերոս ժողովուրդը Ադրբեջանի կազմում երբեք գոյություն ունենալ չի կարող, իսկ բոլոր նրանք, ովքեր կփորձեն վիրավորել նրա արժանապատվությունը, խաթարել նրա անդորրը, որպես դիակ` կմնան չեզոք գոտում, որպես հանցագործ` կդատվեն Արցախի դատարանում, որպես պարտված թշնամի` կշպրտվեն սահմանից շատ հեռու…

Մեծ Հայքի տասներորդ նահանգ Արցախը պատմական Հայաստան է ու վերջ»:

Նշենք, որ ելույթ ունենալով "Վալդայ" ակումբում ՝ Ալիեւը պատասխանել է Փաշինյանի այն հայտարարությանը, թե "Արցախը Հայաստանն է, եւ վերջ"։  Այդ կապակցությամբ Ալիեւը հայտարարել է, որ"Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանն է, իսկ վերջում բացականչական նշան":

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: