հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ջավախքը հայի կողքին է» հիմնադրամի ներկայացուցիչներին

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Ջավախքը հայի կողքին է» հիմնադրամի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ օգոստոսի 9-ին, ընդունել է «Ջավախքը հայի կողքին է» բարեգործական  հիմնադրամի ներկայացուցիչներին:

«Երկրի ղեկավարն իր խոսքում կարեւորել է ջավախահայության ակտիվ ներգրավվածությունը Հայրենիքի համար կարեւոր գործընթացներում՝ ի մասնավորի նշելով Հիմնադրամի խողովակով անցած տարվա աշնանն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում արցախահայությանը ցուցաբերած հումանիտար աջակցությունը: Հանդիպման ընթացքում, ի նշան երախտագիտության, Նախագահ Հարությունյանը հիմնադրամի ղեկավար Կարեն Պապիկյանին շնորհակալագիր է հանձնել»,– ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: