հինգշաբթի, դեկտեմբեր 12
12 / 12 / 2024
«Արամ» արջուկը՝ արցախցի երեխաների երաժշտական նոր ընկերը

«Արամ» արջուկը՝ արցախցի երեխաների երաժշտական նոր ընկերը

Արցախցի շուրջ 250 երեխաներ ներկա են եղել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Բարուր» ՍՊԸ-ի կազմակերպած համերգին, որն անցկացվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու նախաձեռնությամբ:

Դասական երաժշտության ինքնատիպ երեկոն վայելելուց հետո արցախցի փոքրիկներին հանձնվել են խորհրդանշական նվերներ՝ «Արամ» փափուկ արջուկի տեսքով, որի սրտից հնչում են Արամ Խաչատրյանի մեղեդիները:

«Արամ» արջուկն առաջին խաղալիքն է աշխարհում, որի մեղեդիները մշակվել են սիմֆոնիկ նվագախմբի կողմից։ Փոքրիկների արդեն շատ սիրված ինքնատիպ այս խաղալիքը շուրջ 20 րոպե կատարում է Խաչատրյանի հայտնի ստեղծագործություններից, որոնք հատուկ վերամշակվել են օրորոցայինների և ձայնագրվել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից:

  • Կիսվել: