երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Առաջնահերթ նպատակը Արցախի ժողովրդի վերադարձն է հայրենիք և այնտեղ ապահով ու արժանավայել կյանքի ապահովումը. Բեգլարյան

Առաջնահերթ նպատակը Արցախի ժողովրդի վերադարձն է հայրենիք և այնտեղ ապահով ու արժանավայել կյանքի ապահովումը. Բեգլարյան

Առաջնահերթ նպատակը Արցախի ժողովրդի վերադարձն է հայրենիք և այնտեղ ապահով ու արժանավայել կյանքի ապահովումը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Արցախի թեմայով քննարկման ժամանակ ասել է հանրապետության նախկին պետնախարար, նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը։

«Սրանից բխող նպատակներն արդեն  Արցախի ժողովրդի պայքարի շարունակությունն է հանուն իր հավաքական քաղաքական իրավունքների, ինչը նշանակում է, որ մենք պետք է պահպանենք մեր պետական ​​ինստիտուտները՝ ներկայացուցչական,  ժողովրդի կողմից ընտրված և  պահպանենք մեր ինքնությունը։ Եվ այս ներկայացուցչական ինստիտուտների հիման վրա մենք կկարողանանք շարունակել մեր պայքարը»,- ասել է նա։

Ըստ Արցախի նախկին օմբուդսմենի, այս հարցում պարտադիր պայմաններից է միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից պայքարի աջակցությունը։

«Իհարկե, մենք չենք ասում, որ պետք չէ խանգարել պետական ​​ինստիտուտների, ինքնության պահպանմանը և այլն։

Ի՞նչ ենք մենք  տեսնում մինչև հիմա: Հայաստանի Հանրապետության իշխանությունները ոչ միայն իրավահաջորդներ չեն և միջազգային հարաբերություններում, այդ թվում՝ Ադրբեջանի հետ բանակցություններում, չեն բարձրացնում Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների հարցը, այլև առնվազն հրապարակային հայտարարություններով ու գործողություններով, տեսնում ենք, որ  խանգարում են իմ նշած երկու քայլերին՝ պետական ​​ինստիտուտների   և ինքնության պահպանմանը»,- ասել է Բեգլարյանը։

Նա ընդգծել է, որ այս ուղղությամբ դեռ շատ անելիքներ կան, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների վրա հասարակական ճնշում գործադրելը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: