հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Առաջիկայում Մարտակերտը առնվազն 500 նոր բնակարան կունենա. Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում

Առաջիկայում Մարտակերտը առնվազն 500 նոր բնակարան կունենա. Արայիկ Հարությունյանն աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից:
 
Նախագահը ծանոթացել է շրջանում ընթացող շինարարական աշխատանքներին, Մարտակերտ քաղաքում շրջանի ղեկավարության և համայնքապետերի հետ քննարկել է  առկա խնդիրները ու տվել մի շարք հանձնարարականներ:
 
Երկրի ղեկավարը ներկայացրել է Մարտակերտ քաղաքի զարգացման տեսլականը՝ նշելով, որ առաջիկայում Մարտակերտը պետք է դառնա հանրապետության երկրորդ խոշոր բնակավայրը: Դրան հասնելու համար մշակվում են տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման նախագծեր: Քաղաքի հիմնական խնդիրը բնակարանայինն է: Նախագահը մարտակերտցիներին առաջարկել է որոշումներ կայացնել  1990-ականների  պատերազմից մնացած ավերակները վերակառուցելու  կամ դրանց տեղը նոր բնակարաններ կառուցելու վերաբերյալ: Առաջիկայում Մարտակերտը առնվազն 500 նոր բնակարան կունենա: 
Բնութագրությունը հասանալի չէ
Անդրադառնալով անվտանգային խնդիրներին՝  նախագահն ընդգծել է, որ ներկա փուլում   անվտանգությունն ապահովվում է ԱՀ ՊԲ և ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցության միջոցով: Այդ համագործակցությունը հնարավորություն է ընձեռում լուծել նաև առօրյա կենսագործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:
 
Նախագահ Արայիկ Հարությունյանը մեկ այլ խորհրդակցություն է անցկացրել Մարտակերտի շրջանի բռնազավթված տարածքներում մնացած գյուղերի համանքապետերի հետ: Քննարկվել են բնակիչների վերաբնակեցմանն առնչվող հարցեր:  
 
Խորհրդակցությանը մասնակցել են  ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը,  քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

  • Կիսվել: