Արագածոտնի մարզպետը զինվորագրվելու կոչ է արել
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը դիմել է մարզի բնակիչներին՝ կոչ անելով զինվորագրվել իր գլխավորությամբ ստեղծվող կամավորական ջոկատներին և մեկնել առաջնագիծ՝ անկախ քաղաքական հայացքներից, մասնագիտությունից, զբաղվածությունից:
Նա նշել է, որ հայրենիքը, հերոս տղերքը հենց այս պահին ունեն բոլորիս կարիքը:
Մարզպետն ասել է, որ կամավորական ջոկատի առաջին անդամագրվողն ինքն է, և հույս է հայտնել, որ շատերին կտեսնի այդ ջոկատներում:
0«Մենք մեկնում ենք ռազմաճակատ՝ վերադարձի հույսով, բայց պիտի գնանք՝ պատրաստ մեր կյանքը զոհելու Հայրենիքի համար»,-ասել է նա: