կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Ապրելու Արցախ». Լուսինե Ղարախանյան

«Ապրելու Արցախ». Լուսինե Ղարախանյան

«Ապրելու Արցախ» նախագծի շրջանակներում «Արցախպրես»-ի հյուրը ԱՀ ԿԳՄՍ նախարար, հ.գ.թ., դոցենտ Լուսինե Ղարախանյանն է:

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ մենք ամեն օր պետք է հիշենք մեր բոլոր զոհված հերոսներին, որոնք հորդորում են պատասխանատու ձևով գծել ճանապարհային քարտեզ և շարժվել առաջ:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մեր նախարարությունն ունի իր ճանապարհային քարտեզը, այն է՝ ուժեղանալը, ուժի կոնցեպտում Արցախի կրթության համակարգը առաջ տանելը: Մեր երկրի անվտանգության երաշխավորը պետք է լինի կրթության համակարգը: Աշխարհի լավագույն միտքը պետք է գա Արցախ: Բոլոր այն մարդիկ, որոնք խոսք ունեն ժամանակակից կրթության և գիտության բնագավառում, մենք նրանց կբերենք Արցախ: Արցախը պետք է դառնա հմայիչ, իմ պատկերացրած Արցախը գրավիչ է կրթությամբ, գիտությամբ, մշակույթով և սպորտով»,- ընդգծեց Լ. Ղարախանյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ մենք շարունակելու ենք գրել մեր պատմությունը և գրել այնպես, որ այն լինի արժանապատիվ:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մենք սկսել ենք վերականգնման և զարգացման ծրագրերից, դանդաղ, բայց հաստատուն քայլերով գնում ենք առաջ: Կարևորը՝ մենք ունենք մեր տեսլականը և գիտենք, թե որտեղ ենք գնում: Մենք գնում ենք դեպի վերականգնվող և ուժեղ Արցախ, մենք գնում ենք դեպի հայապահպանություն, դեպի ազգային արժեքների, ինքնության պահպանություն: Հավատում եմ, որ մեր կրթական համակարգը Արցախ աշխարհում ունենալու է իր տեղը: Հետաքրքիր են պատերազմից հետո մեր սպորտային աննախադեպ ու աննկարագրելի նվաճումները: Մենք ունենք նաև մշակույթի և կրթության ոլորտներում շատ ու շատ հաջողություններ», - ասաց նախարար Ղարախանյանը:

  • Կիսվել: